Բաժանորդագրվել` Հոդվածներ Կարծիքներ

Դուք այստեղ եք` Գլխավոր » Հասարակություն, ՏՏ և կոմունիկացիա » Հունիսի 4-ին Երևանում կբացվի BarCamp Yerevan 2010 խորհրդաժողովը



Տեղեկատվական տեխնոլոգիաների BarCamp 2010 խորհրդաժողովը տեղի կունենա հունիսի 4-6-ը Երևանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է միջոցառման կազմակերպիչներից մեկը` Ալեքսեյ Չալաբյանը:

BarCamp Yerevan to kick off June 4

Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն մասնագետներ ԱՄՆ-ից և Վրաստանից: Ինչպես նշել է Չալաբյանը, խորհրդաժողովի ձևաչափը ենթադրում է ոչ պաշտոնական մթնոլորտ նախօրոք չպլանավորված շնորհանդեսներով: Այնուամենայնիվ, քննարկումները վերաբերվելու են ՏՏ ոլորտին և ինտերնետին:

BarCamp-ը Երևանում տեղի է ունենում 2-րդ անգամ: Անցյալ տարի դրան մասնակցում էր 450 մարդ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:

BarCamp-ը խորհրդաժողովների միջազգային ցանց է, որոնք բաց են բոլորի համար և ընթանում են զեկույցների, թրենինգների, քննարկումների ձևաչափում: Ամբողջ նյութը տրամադրվում է մասնակիցների կողմից: Առաջին BarCamp-ը տեղի է ունեցել Կալիֆորնիայում` Պալո Ալտոյում 2005-ին, դրանից հետո BarCamp խորհրդաժողովները տեղի են ունեցել աշխարհի ավելի քան 350 երկրում:

PanArmenian.net

Tags: , , , , ,

Կարդալ համահեղինակի բոլոր հրապարակումները
Դուք նույնպես կարող եք դառնալ ArmenianOpen.net պորտալի համահեղինակ. մանրամասն` այստեղ...




2 Comments

  1. [...] Աղբյուրը` ArmenianOpen.net Posted in Բաժին 3, Թուրքիա, Նորություններ Tags: barcamp, Yerevan, բարքեմփ « Hello world! You can leave a response, or trackback from your own site. [...]

Մեկնաբանել / թողնել կարծիք

*
© 2010 Armenian Open Networks · Subscribe:PostsComments