ՆեոՄեդիա նախագծի և ARMACAD ցանցի կողմից համատեղ կազմակերպված «սոցիալական մեդիա և բլոգինգ» սեմինարի 2-րդ օրն անցավ առավել հագեցած և ակտիվ միջավայրում:
«Սոցիալական մեդիա և բլոգինգ» սեմինարի երկրորդ օրվա օրակարգով նախատեսված` ներկայացվեցին մի շարք հայ բլոգերների մոտեցումները հայկական և գլոբալ սոցիալական մեդիա ոլորտի, օն-լայն մեդիայի և բլոգոսֆերայի մասին:

Անձնական բլոգինգի իր ծավալուն տեսանկյունները ներկայացրեց Լուսինե Բարսեղյանը, Գյումրի քաղաքից (freedominall.wordpress.com): Լուսինեն խոսեց անձնական բլոգի առավելությունների, սոցիալական ցանցերում ակտիվության մասին, ինչպես նաև` թե ինչ առումով է դրական արդյունքներ տվել իր ակտիվությունը բլոգոսֆերայում:

Այնուհետև իր մասշտաբային մոտեցումների մասին սեմինարի մասնակիցների հետ կիսվեց մասնագիտությամբ լրագրող Արման Սուլեյմանյանը, որը ներկայացնում է Ռադիո Վանի բլոգը (blogs.radiovan.am):

Կարճ ընդմիջումից հետո Սեմինարը շարունակեց Լուսինե Նալբանդյանը, որը ներկայացնում էր իր մասնագիտական բլոգը (blog.nalbandyan.biz): Մասնագիտական բլոգինգի մասին քննարկումները ևս անցան հագեցած, լսվեցին հարցեր, եղան քննարկումներ:

Սեմինարի վերջնամասում Սոնա Դիլանյանը ներկայացրեց Armacad.info բլոգ-պորտալը` սոցիալական մեդիա ոլորտի տեսանկյունից, որը հայկական օն-լայն տիրույթում միակ ակադեմիական և կրթական երկլեզու բլոգ-պորտալն է:

ՆեոՄեդիա նախագծի կողմից մասնակիցներին ներկայացվեց հայկական նոր բաց բլոգ-պորտալային համակարգը` ArmenianOpen.net կայքը:

ArmenianOpen.net-ում կարող են հրապարակվել բոլոր ոլորտների մասին նյութեր բացի քաղաքականությունից և աստղային կյանքից:
«Սոցիալական մեդիա և բլոգինգ» սեմինարների մասին տես մանրամասն հետևյալ հղումներով.
Սոցիալական մեդիա և բլոգինգ. օր առաջին, ռեպորտաժ և լուսանկարներ
Սոցիալական մեդիա և բլոգինգ. օր երկրորդ, ռեպորտաժ և լուսանկարներ

[...] նախագծի և ARMACAD ցանցի կողմից համատեղ կազմակերպված Սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների ժամանակ, որտեղ էլ արվեց առաջին հայտարարությունն այն մասին, որ [...]