Նորագույն դարաշրջանի շարժիչներից մեկի` նոր մեդիայի, կամ ինչպես հաճախ է գործածվում` սոցիալական մեդիայի և բլոգինգի մասին ընդհանուր տեղեկություններով սկսվեց ՆեոՄեդիա նախագծի և ARMACAD ցանցի կողմից կազմակերպված սեմինարը:
Առաջին օրը, ինչպես նախատեսվել էր, Համահայկական երիտասարդական կենտրոն հիմնադրամի հանդիպումների մեծ դահլիճում, կարճ տարբերակներով ներկայացվեցին սոցիալական ցանցերի, բլոգային համակարգերի, բլոգոսֆերայի ներուժի, միկրոբլոգների մասին:
Առավել հագեցած օր է սպասվում վաղը` մայիսի 16-ին, որի ժամանակ հայ բլոգերների կողմից կներկայացվի իրենց տեսանկյունները` կապված անձնական, կորպորատիվ, խմբային և մասնագիտական բլոգների, առհասարակ բլոգոսֆերայի հետ:
Վաղը` մայիսի 16-ին, ՆեոՄեդիա նախագծի կողմից նաև կներկայացվի բլոգ-պորտալային հայկական մի համակարգ, որին էլ հնարավորություն կունենան միանալ սեմինարի մասնակիցները: Բլոգ-պորտալում համահեղինակներ ցանկացողների համար առաջիկայում էլ կկազմակերպվի խմբային ծանոթացում և ուսուցում wordpress համակարգի հետ, որից հետո նրանքինքնուրույն կկարողանան կատարել հրապարակումներ հայկական բաց բլոգ-պորտալում:
Սեմինարի առաջին օրվա ֆոտո-ռեպորտաժը տես այստեղ:
Առավել մանրամասն հրապարակում սեմինարների և արդյունքների մասին կներկայացնենք վաղը` ուշ երեկոյան:
Մանրամասն` iReport.am



