Գյումրի, հուլիսի 9 և 10 / 13:00 – Սոցիալական մեդիա և բլոգինգ. տեսական և պրակտիկ երկօրյա սեմինար (2)
NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքից Գյումրի քաղաքի սեմինարը տեղի կունենա հուլիսի 9 և 10-ին Գյումրու Պոլիտեխնիկ ինստիտուտի 1208 լսարանում: Սեմինարները կսկսվեն ցերեկը` 13:00 և կշարունակվեն մինչև 16:00:
Սեմինարներին կարող են մասնակցել բոլոր ուսանողները, սակայն մասնակիցների թիվը սահմանափակ է (մինչև 30): Սեմինարները անվճար են և հետապնդում են հայ երիտասարդության շրջանում հետաքրքրության բարձրացում սոցիալական մեդիա միջավայրի և, մասնավորապես, բլոգոսֆերայի և միկրոբլոգինգի հանդեպ (Երևանում, Գյումրիում կամ Վանաձորում սեմինարներին մասնակցելու համար գրանցվեք այստեղ):
NeoVision սեմինարները կպարունակեն երկու մաս. տեսական և պրակտիկ:
ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ
Երկօրյա սեմինար Սոցիալական մեդիա և բլոգինգ, Գյումրի. Հուլիսի 9 և 10, 13:00 – 16:00
Օր առաջին. տեսական մաս
- Ներածություն. Սոցիալական մեդիա. ինչ նշանակություն ունի այսօր սոցիալական մեդիան և ինչ հնարավորություններ է տալիս ժամանակակից մարդուն:
Սոցիալական մեդիա գործիքներ և սոցիալական ցանցեր.
- Facebook և Twitter ցանցերը` որպես սոցիալական մեդիա գործիքներ և բլոգային զոնաներ.Սոցիալական ակտիվ խմբեր, հեղինակային հրապարակումներ և հաղորդագրություններ, կազմակերպությունների կորպորատիվ խմբեր և ֆան-էջեր. Վարող` Վ. Պապիկյան և Վ. Գրիգորյան
Սոցիալական մեդիա գործիքներ. Ծանոթացում բլոգային պլատֆորմների հետ
- Ծանոթացում Blogger (BlogSpot.com), LiveJournal (LiveJournal.com) և WordPress (WordPress.com) բլոգային համակարգերի հետ. Վարող` Վ. Պապիկյան և Վ. Գրիգորյան
Բլոգոսֆերա. անձնական մոտեցումներ
- Անձնական բլոգներ. Անձնական բլոգի վարման հատկություններ. ում և ինչի համար են պետք անձնական բլոգները և ինչ արդյունքների կարելի է հասնել անձնական բլոգի միջոցով: Ներկայացնող` Լուսինե Բարսեղյան, ուսանող:
- Մասնագիտական և թեմատիկ բլոգներ. մասնագիտական բլոգի յուրահատկությունները, նպատակներն ու առավելությունները: Ում է անհրաժեշտ ունենալ մասնագիտական և թեմատիկ բլոգ: Ներկայացնող` Լուսինե Նալբանդյան, մարքետոլոգ
Օր երկրորդ. պրակտիկ մաս
Ներածություն. Որ միջավայրերում ստեղծել և առաջխաղացնել անհատական, թեմատիկ կամ կորպորատիվ բլոգները: Բլոգների թարմացման պարբերականություն, թեմատիկայի ընտրություն, լսարանի յուրահատկությունները և այլ հարցեր` կապված բլոգային ռեսուրսների հետ:
Պրակտիկ գործողություններ պրոֆեսիոնալ բլոգային ռեսուրսում (աշխատող WordPress համակարգի հիման վրա): Վարողներ` Վ. Պապիկյան և Վ. Գրիգորյան
- Բլոգային ռեսուրսում հրապարակվող նյութի կազմվածք և ծավալ: Նյութի կամ գրառման հրապարակման էթիկա. Տեքստի ձևավորում: Տեքստի հետ տեղադրվող պատկերների ընտրություն: WordPress CMS համակարգի գործիքների կիրառումը տեքստի և բովանդակության հրապարակման համար:
- Գրանշումների (Tags, պիտակներ/նշագրումներ) օգտագործումը բլոգային ռեսուրսում հրապարակումների համար:
- Բլոգային ռեսուրսի բաժիններ. ինչպես ստեղծել բլոգի բաժինները և ինչ անվանումներով: Բլոգի ստատիկ էջերը և նրանց նշանակությունը:
- Բլոգային ռեսուրսի վիջետներ (Widgets): Ինչ սկզբունքներով օգտագործել վիջետները բլոգում: Ինչպես ավելացնել հավելյալ վիջետներ բլոգում:
- Բլոգային ռեսուրսի հեղինակներ. ինչպես ստեղծել բազմահեղինակ բլոգ կամ բլոգ-պորտալ:
- Բլոգի ընդհանուր դիզայն. պատրաստի շաբլոնների կիրառում: Ռեսուրսներ, որտեղից հնարավոր է օգտվել WordPress համակարգի պատրաստի շաբլոններից:
NeoVision բլոգային բազմահեղինակային պորտալի ներկայացում և հրավեր:
- Ովքեր կարող են դառնալ NeoVision բլոգ-պորտալի համահեղինակներ և ինչ գրառումներ ու հրապարակումներ կարող են կատարել բլոգ-պորտալի համահեղինակները:
** Սեմինարի մասնակիցները ցանկալի է, որ ունենան իրենց հետ համակարգիչներ և ինտերնետ` պրակտիկ աշխատանքներում ավելի ներգրավված լինելու համար:
** Մասնակիցներին կտրվեն սեմինարների տպագիր նյութերը, գրառումների համար պիտույքներ (բլոկնոտ և գրիչ) և սկսնակ բլոգերի ուղեցույց:
![]()

