Ավստրալացի գիտնական Ֆրանկ Ֆենները համոզված է, որ 100 տարի անց` 2110–ին մարդկությունը իսպառ կվերանա,–հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ֆեններն ասել է, թե հին հասարակություններն աչքի էին ընկնում բարձր կայունությամբ, իսկ այսօրվա գլոբալ քաղաքակրթությունը` ոչ:
Օրինակ, ավստրալական աբորիգեններն ապացուցել են, որ առանց ժամանակակից գիտության նվաճումների կարող են ապրել 40-50 հազար տարի: Իսկ այժմյան հասարակությունն իր տնտեսական ու սոցիալական գործունեության արդյունքում մարդկային ցեղին հասցրել է լրիվ անհետացման շեմին:
Հատկապես վտանգավոր են անհագուրդ սպառումը, մոլորակի բնակչության կտրուկ աճը, համընդհանուր ջերմային էֆեկտի արդյունքում կլիմայի արագ փոփոխումը: Իրոք այդ գործոնները դառնում են վարակի տարածման պատճառ (օրինակ` Չինաստանի բնակչության կուտակումները համաճարակների տեղիք են տալիս), իսկ կլիմայի փոփոխությունը կարող է ընդլայնել մահաբեր վիրուսներ տարածող միջատների (մոծակների) տարածման շրջանակը, մուտացիայի ենթարկել գոյություն ունեցող բակտերիաներին:
95–ամյա Ֆրանկ Ֆենները համաշխարհային ճանաչում է ձեռք բերել միկրոբիոլոգիայի ոլորտի աշխատանքներով: Այժմ նա զբաղվում է մարդու` որպես կենսաբանական տեսակի գոյատևման խնդիրներով:
Աղբյուրը` Sobesednik.am


Indz hetaqrqrec ajs kajq@. Es nujnpes kdarnam ajs portali hamahexinak.