ԱՄՆ պետքարտուղարության կազմում գործող «Մշակույթային պահպանության ամերիկյան դեսպանների հիմնադրամ»-ի կողմից 2010-ին կֆինանսավորվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Անիում գտնվող Ս. Փրկիչ եկեղեցու վերականգնումը։
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հիմնադրամը որոշել է հայկական եկեղեցու վերականգնման համար տրամադրել 625 հազար դոլար։
Իսկ ո՞ւմ է տրամադրվելու վերականգնման համար նախատեսված գումարը, ո՞վ եւ ինչպե՞ս է տնօրինելու այն, եւ ո՞վ է իրականացնելու աշխատանքները, չի նշվում։
Աղբյուրը` NEWS.am

