Այսօր պաշտոնապես մեկնարկեց Մեծ Սաղավարտի չորս մրցաշարերից ամենաականավորը՝ Ուիմբլդոնը։ Իզուր չէ, որ այս մրցաշարը ունի շատ մեծ համբավ, չէ որ այն պրոֆեսիոնալ թեննիսի ամենահին մրցաշարերից է։ Ուիմբլդոնը իր պատմությունը սկսում է 1887 թվականից:
Ողջ պատմության ընթացքում Ուիմբլդոնը “կուտակել է” բազմաթիվ ավանդույթներ, որոնք դարձել են այս մրցաշարի յուրահատուկ ոճը, օրինակ ոչ մի այլ տեղ կան թեննիսիստուհիներին չեն դիմի միսս կամ միսսիս նախդիրներով, ոչ մի այլ մրցաշար չունի իր ավանդական “ուտելիքը”, իսկ Ուիմբլդոնում դա հարած սերուցքով ելակն է։
Մեր օրերում միայն այս մրցաշարում է, որ պահպանվում են այսպես կոչված թեննիսի “dress code” հասկացությունը, մասնակիցները պետք է կրեն միայն սպիտակ մարզահագուստ (թույլատրվում է մարզահագուստում միայն 15% այլ երանգներ ունենալ)։
Մոռացա նշել, որ Ուիմբլդոնը Մեծ Սաղավարտի մրցաշարերից միակն է, որ անցկացվում է խոտածածքի վրա, ինչը բավականին մեծ բարդություն է ներկայացնում թեննիսիստների համար, քանի որ խոտածածքը կտրուկ փոխում է խաղի դինամիկան ու ոչ բոլորն են կարողանում հարմարվել գնդակի անդրադարձի արագությանը։
Ինչևէ, արդեն նշեցի որ այսօր պաշտոնապես ազդարարվեց այս մրցաշարի սկիզբը, որը կտևի մոտակա երկու շաբաթները՝ երկու խելահեղ շաբաթներ, որոնք ամբողջ աշխարհի համար թեննիսի տոն են։ Ու մինչ բոլորը ինքնամոռաց հետևում են ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, ես մեծ հաճույքով կնայեմ թեննիս!!!


[...] первая публикация есть, посвященная теннису, а точнее Уимблдону. Так что если вам интересно, можете посмотреть [...]